ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը. Սթոլթենբերգ

10:09 • 14.03.15

Ուկրաինան չի գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատվության գոտում, և ՆԱՏՕ-ն չի միջամտի երկրի արևելքում տեղի ունեցող հակամարտությանը, ինչպես գրում է Interfax.ru-ն՝ այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ասել է Sky News-ի հետ զրույցում:

 

Գլխավոր քարտուղարն ասել է, որ դաշինքը երաշխավորում է միայն իր անդամ երկրների անվտանգությունը:

 

Սթոլթենբերգը նաև ասել է, որ չնայած նրան, որ Ուկրաինան դաշինքի անդամ չէ, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն «չի կարող ընդունել և համաձայնել այն ամենի հետ, ինչ Ռուսաստանն անում է Ուկրաինայում»:

 

Այդ պատճառով ՆԱՏՕ-ն լուրջ քաղաքական աջակցություն է տրամադրում Ուկրաինային: