Լեհ նախարարը համացանցի աստղ է դարձել՝ շփոթելով լամպը բարձրախոսի հետ (տեսանյութ)

13:05 • 14.03.15

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը համացանցի աստղ է դարձել երկրի զինված ուժերի վերջին զորակոչի արդյունքների մասին զեկույցից հետո, գրում է lifenews.ru-ն:

 

Համացանցի օգտատերերին, սակայն, գրավել է ոչ թե զորակոչված քաղաքացիների թիվը, այլ պաշտոնյայի վարքագիծը:

 

Կանգնելով ամբիոնի մոտ՝ Սեմոնյակը բարձրախոսի փոխարեն վերցրել է լամպը և ելույթի տեքստը լուսավորելու փոխարեն լույսն ուղղել աչքերին:

 

Զվարճալի տեսանյութը նկարահանել են լեհական հեռուստաալիքի լրագրողները և տեղադրել համացանցում: Պաշտոնյայի ելույթով տեսանյութն արդեն 400 հազարից ավելի դիտում ունի:

 

Սեմոնյակը չի շփոթվել ուժեղ լույսից, նա անվրդով շարունակել է կարդալ ելույթը: Նրանից հետո Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, սակայն, լամպն օգտագործել է իր իրական նպատակով: