Պորտուգալիայում ոստիկանին դատապարտել են ծառայողական զենքով մերկապար պարելու համար

10:39 • 14.03.15

Պորտուգալիայում ոստիկանին 22-ամսյա պայմանական ազատազրկման են դատապարտել ծառայողական զենքով մերկապար պարելու համար, գրում է Agence Prance Press-ը:

 

32-ամյա սպան Նովո-դե-Սան-Ժուան քաղաքի դատարանում խոստովանել է, որ սկսել է գումար վաստակել մերկապար պարելով՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

 

Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, նա 4 շոու է անցկացրել մի քանի բարերում և ռեստորաններում:

 

Ոստիկանի խոսքով՝ նա հանդես է եկել իր ծառայողական հագուստով, որպեսզի նրա ներկայացումներն «ավելի իրական թվան»:

 

Ընդ որում՝ նա պնդել է, որ մերկապարի ժամանակ օգտագործել է ոչ թե ծառայողական զենքը, այլ դրա կրկնօրինակը: