Սիերա Լեոնեի վարչապետը ԱՄՆ դեսպանատնից ապաստան է խնդրել

17:44 • 14.03.15

Սիերա Լեոնեի վարչապետ Սամուել Սամ-Սումանան ապաստան է խնդրել ԱՄՆ դեսպանատնից, այն բանից հետո, երբ զինվորականները շրջապատել են նրա տունը, գրում է gazeta.ru-ն:


Սամ-Սումանան նշել է, որ զինվորականները զինաթափել են նրա թիկնապահներին:


Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը հեռացվել է երկրի իշխող կուսակցությունից:


Նշվում է, որ երբ Սեմ-Սումանայի թիկնապահներից մեկը մահացել էր Էբոլա վիրուսից, վարչապետն իրեն «կարանտինի էր ենթարկել»։