Սոբչակն ուժեղացրել է անվտանգությունը՝ «գնդակահարության ցանկերի» մասին լուրերի պատճառով
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն ուժեղացրել է իր անվտանգությունն ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը հաջորդած «գնդակահարության ցուցակի» մասին տեղեկատվության հայտնվելուց հետո:
Ցանկում, նրանից բացի, նշվել են «Эхо Москвы» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովի և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու անունները:
«Ցավոք, ես ստիպված եմ եղել ուժեղացնել իմ անվտանգությունը: Այժմ ես ստիպված եմ քայլել անվտանգության աշխատակիցների հետ»,- gazeta.ru-ին ասել է Սոբչակը:
Մինչ այժմ իրավապահ մարմինները նման ցանկի գոյությունը չեն մեկնաբանել։
Հաղորդավարուհին նաև նշել է, որ միջադեպից հետո (երբ Նեմցովի հուղարկավորության ժամանակ Սախարովի կենտրոնի մուտքի մոտ նրան է մոտեցել անծանոթ մեկը և ասել. «Հաշվի առեք, դուք հաջորդն եք, Քսենիա) այլ սպառնալիքներ չեն հնչել:










