Ճապոնիայում զայրացած մայրը պատժել է որդուն՝ ստիպելով նրան մերկ ծնկել ցուրտ փողոցում (լուսանկարներ)

17:57 • 14.03.15

Ճապոնիայում զայրացած մայրն իր որդուն մերկացրել ու դուրս է հանել ցուրտ փողոց՝ ստիպելով ծնկի իջնել, այդպիսով պատժելով տղային կռիվ անելու համար, գրում է morror.co.uk-ը:

 

27-ամյա մայր Ֆումինգ Չույ Տանը անչափ դաժան մեթոդ էր ընտրել Շեն Լուին՝ իր 10-ամյա որդուն, դաստիարակելու համար:

 

Անցորդներից մեկը իր սմարթֆոնով լուսանկարել է տեղի ունեցածը և պատմել, որ սարսափելի ցուրտ էր փողոցում:

 

Անցորդի պահանջին, որ մայրը երեխային հագուստ տրամադրի, վերջինը պատասխանել է, որ «նրա գործը չէ» թե ինչ է նա անում իր որդու հետ:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նկատողություն է ներկայացրել կնոջը և հեռացել: