Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը տնտեսվար են փնտրում
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոն իրենց ամառանոցում տան տնտեսվարի աշխատանքի հայտարարություն են տեղադրել, գրում է mirror.co.uk-ը:
«Նորֆոլկում մեծ ընտանիքի համար փորձառու տնտեսվարի» համար The Lady ամսագրում տեղադրված գովազդը տեղեկությունների համաձայն վերաբերում է Անմեր Հոլում գտնվող զույգի սեփականությանը:
Տաս ննջասենյակով տունը զույգին էր նվիրել Մեծ Բրիտանիայի թագուհին որպես հարսանեկան նվեր:
Քեյթն այժմ պատրաստվում է ծննդաբերել երկրորդ երեխային, մինչդեռ առաջնեկը՝ արքայազն Ջորջը, հուլիսին կդառնա երկու տարեկան:
Տան տնտեսվարը պետք է զբաղվի երկու երեխաներով, ինչպես նաև Լուպո անունով շնիկով:
Աշխատանքի համար պահանջվող հիմնական պարտականություններն են. տունը բարձր մակարդակով մաքրելը, տան տերերի հագուստին հետևելը, սպասքեղենը մաքրելը, տան համար սնունդ և անհրաժեշտ իրեր գնելը, երեխաների խնամքին աջակցելը և շներին խնամելը:










