Հնդկաստանում տարեց կինը միսիոներական քրիստոնեական դպրոցում խմբակային բռնաբարության է ենթարկվել

17:05 • 15.03.15

Հնդկաստանում քրիստոնեական միսիոներական դպրոցում 8 տղամարդիկ խմբակային բռնաբարել են մի տարեց կնոջ, ով ստացված վնասվածքներից գտնվում է հիվանդանոցում, գրում է rt.com-ը:

Արևմտյան Բենգալ նահանգում գտնվող դպրոց գիշերը ներխուժել են մի խումբ տղամարդիկ և փորձել են գողություն անել, իսկ 72-ամյա կինը փորձել է իրենց կանգնեցնել:

Հանցագործները հարձակվել են կնոջ վրա, ծեծի և սեռական բռնության ենթարկել: Նրանք կնոջը ծանր վիճակում թողնելով հեռացել են՝ իրենց հետ վերցնելով դպրոցին պատկանող բջջային հեռախոսը, գումար, համակարգիչ և տեսախցիկ:

Ոստիկանությունը սկսել է հատուկ գործողություն հանցագործներին հայտնաբերելու համար, երկուսը արդեն ձերբակալվել են: Նահանգի բնակչությունը ոտքի է կանգնել և կրկին բարձրաձայնել Հնդկաստանում առկա կանանց նկատմամբ մեծաքանակ բռնությունների խնդրի մասին: