Սիրիայի հակամարտությունն ավարտելու համար ստիպված կլինենք բանակցել Ասադի հետ. Քերի

19:55 • 15.03.15

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու համար հարկավոր կլինի բանակցություններ վարել Սիրիայի նախագահի հետ:

«Ազատության» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ՝ Քերին այս հայտարարությունը արել է այսօր, երբ Սիրիայի հակամարտությունը թևակոխում է հինգերորդ տարին: Մինչ օրս հակամարտությանը զոհ է գնացել 200 հազարից ավելի մարդ:

Նախկինում Արևմուտքը բացառում էր բանակցությունը Սիրիայի գործող իշխանությունների հետ: