Լոնդոնում կանգնեցվել է Գանդիի արձանը (տեսանյութ)
Լոնդոնում Խորհրդարանի հրապարակում կանգնեցվել է Մահաթմա Գանդիի արձանը, գրում է euronews.com-ը:
Նշվում է, որ նրա արձանը կանգնեցվել է Բրիտական Թագավորությանը ծառայած այնպիսի անձանց արձանների հետ մեկտեղ, որոնց դեմ պայքարել է Գանդին կենդանության օրոք:
Մահաթմա Գանդին քաղաքական և հոգևոր առաջնորդ էր Հնդկաստանի և Հնդկական անկախության շարժման ժամանակ:
Գանդին 1915 թվականին վերադառնալով հայրենիք՝ դարձել էր ազգայնական շարժման առաջնորդը: Նա գլխավորում էր Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։
Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։










