Վթարված շտապօգնության մեքենայի անձնակազմի 3 անդամների վիճակը ծանր է, բայց կայուն

11:33 • 15.03.15

Երեկ ուշ երեկոյան Արարատի մարզում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայի անձնակազմի ե 3 անդամի վիճակը ծանր է, բայց կայուն:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկը՝ հաղորդելով նաև, թե չի բացառվում, որ նրանք այսօր տեղափոխվեն հիվանդասենյակ:

 

Հիշեցնենք, որ կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը, բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել էր: