Պակիստանում եկեղեցիների մոտ հարձակում է իրականացվել. 10 զոհ, 50 վիրավոր

16:28 • 15.03.15

Պակիստանի Լահորա քաղաքի քրիստոնեական շրջանում երկու եկեղեցիների մոտ իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է տաս մարդ. տեղեկացնում է BBC-ն:

 

Հաղորդվում է  50 վիրավորների մասին:

Երկու մահապարտ ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել եկեղեցու դարպասների մոտ: Պայթյունի պահին այնտեղ պատարագ է ընթանալիս եղել, ինչի պատճառով էլ եկեղեցիները բազմամարդ են եղել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջամատուպ Ահրար» խմբավորումը: