ԱՄՆ-ն կդանդաղեցնի Աֆղանստանից ուժերի դուրսբերումը

10:45 • 15.03.15

Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանում թողնել ավելի շատ թվով զինվորականներ, քան նախատեսված էր նախկինում, գրում է korrespondent.net-ը:

Աֆղանստանում գտնվող ամերիկացի 9800 զինվորականներից շատերը կշարունակեն իրենց ծառայությունը Հինդուկուշի լեռների ռազմաբազաներում:

ԱՄՆ-ն, սակայն, վերջնական որոշում դեռ չի կայացրել՝ կապված Աֆղանստանում ներկա իր զինվորականների թվաքանակի դուրսբերման հետ: Նշվում է, որ զինվորականների տարհանման պլանը պատրաստ կլինի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո:

Ավելի վաղ նա Օբամային խնդրել էր դանդաղեցնել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը: