Արտաշատում շտապօգնության մեքենայի վթարի արդյունքում մահացել է բժիշկը (լուսանկարներ)

10:19 • 15.03.15

Երեկ ուշ երեկոյան Վերին Արտաշատ կանչի մեկնած Արտաշատի շտապօգնության մեքենայի վթարի արդյունքում տեղում մահացել է բժիշկ Կարապետ Գրիգորյանը։


 

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից խորապես ցավում են ողբերգական պատահարի համար և վշտակցություն հայտնում մասնագիտական իր պարտականությունները կատարելու ընթացքում մահկանացուն կնքած բժշկի հարազատներին ու մերձավորներին։

 

Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են  Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում  լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։

 

Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։


Կազմակերպվում է նաև վարորդի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։