Ուջան գյուղի մոտ կողաշրջված «Միցուբիշի»-ի ուղևորը տեղում մահացել է

11:59 • 16.03.15

Ոստիկանության Աշտարակի բաժնում մարտի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 1953 թ. ծնված Քյարամ Իսպիրյանը տեղում մահացել է։


Ըստ Ոստիկանության կայքի՝ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: