Իսլամիստները տներ են հրկիզում Նիգերիայի քաղաքներից մեկում՝ ստիպելով բնակիչներին հեռանալ
Նիգերական ահաբեկչական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները Նիգերիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Բամա քաղաքում տներ են հրկիզել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ այդ կերպ իսլամիստները քաղաքի բնակիչներին հարկադրել են լքել իրենց տներն այն ժամանակ, երբ Նիգերիայի զինված ուժերն ուղևորվում են քաղաք՝ վերահսկողությունը վերականգնելու:
Ականատեսների համաձայն՝ բնակիչներից ոմանք հիվանդ են կամ այնքան ծեր, որ չեն կարող տներից ինքնուրույն դուրս գալ, և, հետևաբար, հնարավոր է, որ նրանք ողջ-ողջ այրվել են:
Քաղաքի հարյուրավոր բնակիչներ արդեն մեկնել են Բորնո նահանգի վարչական կենտրոն՝ Մայդուգուրի:










