Հայտարարվել են Բրիտանիայի ամենատարածված տեսարժան վայրերը (լուսանկարներ)
Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի ամենատարածված և զբոսաշրջիկների շրջանում ամենասիրելի վայրերը, գրում է Daily Mail-ը:
Ամենաբարձր վարկանիշն ունի Բրիտանական թանգարանը, որը 2014-ին ունեցել է մոտ 6,7 մլն այցելու:
Երկրորդ տեղում է Ազգային պատկերասրահը՝ 6,4 մլն այցելու, երրորդը Southbank Centre համալիրն է՝ 6,3 մլն այցելու:
Ցուցակը հրապարակել է Առաջատար տեսարժան վայրերի ասոցիացիան (ALVA): Դրա գնահատմամբ՝ թոփ տասնյակում են ներառվել նաև Tate Modern պատկերասրահը, Գիտության թանգարանը, Թաուերը և այլն։















