Ջեբ Բուշն անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել զորքերի տեղակայման հարցերը քննարկելու համար

09:52 • 16.03.15

ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Ջեբ Բուշն իր անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել անվտանգության և ռազմական հարցերը քննարկելու համար, գրում է Газета-ն՝ հղում անելով The Washington Post-ին։

 

Պարբերականի տվյալներով՝ լինելով Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում՝ Բուշն օգտագործել է իր սեփական փոստը, որպեսզի նամակներ փոխանակի այնպիսի հարցերի շուրջ, ինչպես Ֆլորիդայի ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայումը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և Մերձավոր Արևելքում զորքերի տեղակայումը։

 

Քաղաքական գործչի օգնականը վստահեցնում է, որ Բուշի էլեկտրոնային փոստի նամակներից և ոչ մեկը չի պարունակում գաղտնի տեղեկություն։