Մուհամեդ մարգարեի մասին ծաղրանկարների հեղինակը Դանիայում մրցանակի է արժանացել

12:38 • 16.03.15

Շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլքսը, ով Մուհամեդ մարգարեին պատկերել էր շան տեսքով, Կոպենհագենում «Սապֆո» խիզախության մրցանակ է ստացել Դանիայի մամուլի ազատության միության կողմից, որտեղ նա նախորդ ամիս ենթարկվել է զինված հարձակման, գրում է newsru.com-ը։

 

Հիշեցնենք, որ իսլամիստ ծայրահեղական Օմար Էլ Հուսեյնը կրակահերթ էր բացել Կոպենհագենում ծաղրանկարչի մասնակցությամբ բանավեճերի ժամանակ, իսկ ավելի ուշ՝ քաղաքի սինագոգի շենքի մոտ։ Այդ ժամանակ հարձակման զոհ էր դարձել 2 մարդ։

 

Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Դանիայի խորհրդարանի շենքում՝ ոստիկանության հսկողության ներքո։

 

Նկարչի ծաղրանկարները հրապարակվել էին 2007-ին դանիական Jyllands-Posten թերթում և մուսուլմանների բողոքի ցույցերի պատճառ դարձել աշխարհի շատ երկրներում։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում է Շվեդիայում՝ հսկողության ներքո։