Հրապարակվել է Դոնբասի հատուկ շրջանների վերաբերյալ Պորոշենկոյի նախագծի տեքստը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ինքնավարության հատուկ կարգով Դոնբասի առանձին շրջանների վերաբերյալ նախագիծը, գրում է korrespondent.net-ը:
Նախատեսվում է, որ հատուկ կարգը կիրականացվի արտահերթ ընտրություններում ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
Փաստաթղթի համաձայն՝ այդ ժողովրդավարական ընտրությունները պետք է անցկացվեն Ուկրաինայի տարածքից բոլոր անօրինական զինված խմբավորումների, ռազմական տեխնիկայի, ինչպես նաև «գրոհայինների և վարձու զինյալների» դուրս բերումից հետո:










