ԱՄՆ դեսպանատներում վիզաները կարող են ուշացումով տրամադրվել

17:56 • 16.03.15

Ռուսաստանում ամերիկյան դեսպանատունը հայտնել է ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններով վիզաների տրամադրման և էլեկտրոնային նամակագրության մշակման հնարավոր ուշացումների մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրությունը։


«Ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատները և հյուպատոսությունները այժմ տեխնիկական խնդիրներ ունեն՝ կապված անցկացվող պրոֆիլակտիկ աշխատանքների հետ: Դա կարող է բերել վիզաների և էլեկտրոնային նամակագրության մշակման աշխատանքներում ուշացումների»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: