Ռեյկյավիկում բողոքի ակցիա է անցկացվել ԵՄ-ին անդամակցելու դիմումը հետ կանչելու դեմ (տեսանյութ)

10:03 • 16.03.15

Մոտ 7 հազար մարդ կիրակի՝ մարտի 15-ին, դուրս է եկել Ռեյկյավիկի փողոցներ՝ բողոքելով Եվրամիություն մտնելու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ Իսլանդիայի աջակենտրոն կառավարության նախաձեռնության դեմ, գրում է korrespondent.net-ը:

 

Որոշումից դժգոհ ընդդիմության բողոքի ակցիան դարձել է ամենախոշորը երկրում 2008 թվականից ի վեր:

 

Իսլանդիայի իշխանությունները մարտի 12-ին հայտարարել են Եվրամիությանն անդամակցելու դիմումը հետ կանչելու մասին՝ դա պատճառաբանելով նրանով, որ երկրի զարգացման համար ավելի լավ կլինի, եթե երկիրը մնա միությունից դուրս: Իսլանդիայի ընդդիմությունը քննադատել է այդ քայլը՝ պահանջելով վերանայել ԵՄ-ին միանալու հարցի շուրջ որոշումը խորհրդարանում:

 

Իսլանդիան Եվրամիությանը միանալու դիմում է ներկայացրել 2009 թվականի հուլիսին՝ խորհրդարանում քվեարկությունից հետո: