Ֆրանսիացին փորձել է իր ռուս կնոջը ճամպրուկով տեղափոխել ԵՄ
Լեհաստանի սահմանապահները կանխել են Ֆրանսիայի քաղաքացու՝ Բելառուսի հետ սահմանով ճամպրուկում թաքնված կնոջ տեղափոխելու փորձը, գրում է Интерфакс-ը։
Միջադեպը տեղի է ունեցել «Բրեստ-Տերեսպոլ» անցակետում։
Մոսկվա-Նիս երթուղին իրականացնող միջազգային գնացքի զննման ժամանակ ոստիկանության աշխատակիցները ճամպրուկում հայտնաբերել են Ռուսաստանի բնակչուհու։ Նա եղել է Ֆրանսիայի քաղաքացու կինը։
Ամուսինների նպատակն է եղել անօրինական ճանապարհով մուտք գործել ԵՄ տարածք։ Ճամպրուկից դուրս գալուց հետո կինն իրեն լավ է զգացել և բուժօգնության կարիք չի եղել։










