Իրաքում ավերվել է Սադամ Հուսեյնի շիրիմը (լուսանկարներ)

11:32 • 16.03.15

Իրաքի Տիկրիտ քաղաքի համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ու իրաքցի զինվորների միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է երկրի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի շիրիմը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ակտիվ բախումները սկսվել են մարտի 15-ին. դրանք հիմնականում ընթացել են Տիկրիտի հյուսիսում ու դրանից հարավ ընկած հատվածում:

 

Կապիտան Յասիր Նումայի խոսքով՝ առավել լուրջ հարձակման է ենթարկվել Հուսեյնի հայրենի Ուջա գյուղը, որտեղ էլ գտնվում է նրա շիրիմը:

 

Ականատեսների համաձայն՝ նախկին առաջնորդի շիրիմից մնացել են միայն հենասյուները, իսկ նրա դիմանկարներն անհետացել են: Հիմա դրանց փոխարեն կախված են շիաների դրոշները:
Աղբյուրը հավելում է, որ 2014թ. «Իսլամական պետության» ահաբեկիչները վերացրել են Հուսեյնի հոր` Տիկրիտում գտնվող շիրիմը:

 

An Iraqi soldier inspects the demolished tomb of former Iraqi president, Saddam Hussein, Sunday, March 15, 2015.

An Iraqi soldier stands next to the demolished tomb of former Iraqi president, Saddam Hussein, in Tikrit, Sunday, March 15, 2015.

Iraqi soldiers stand next to the demolished tomb of former Iraqi president, Saddam Hussein, Sunday, March 15, 2015.

An Iraqi soldier takes photos of the demolished tomb of former Iraqi president, Saddam Hussein, in Tikrit, Sunday, March 15, 2015.

Iraqi soldiers inspect the tombs of Uday and Qusay Hussein, sons of former Iraqi president Saddam Hussein in Tikrit, Sunday, March 15, 2015.