Անկախ դատական իշխանություն չունենալու դեպքում մարդու իրավունքներն ածանցյալներ են. Ա. Իշխանյան

13:51 • 16.03.15

Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակներում Երևանում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ ԱլԳ 6 երկրների հետ կապված՝ մարդու իրավունքներ և այլն, ամենակարևոր հարցը դատական համակարգի անկախությունն է:


«Որը Հայաստանում կաղում է, ավելի մանրամասն 19-ի համաժողովի ժամանակ կխոսեմ, քանի որ մարդու իրավունքներն ածանցյալներ են՝ անկախ դատական իշխանություն չունենալու դեպքում: Այստեղ խոսում են քաղբանտարկյալների մասին, ես կուզենայի խոսել Շանթ Հարությունյանի և իր ընկերների մասին, որոնք անարդար ձևով և անհամաչափ պատիժ կրեցին, և արդեն մի շարք միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմը ճանաչել է նրանց քաղբանտարկյալներ։ Կուզենայի, որ Եվրանեսթի պատգամավորները և Հայաստանի քաղաքացիական հասարակության պլատֆորմն անպայման անդրադառնային այդ հարցին»,-նշեց նա: