Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է իր հեռուստանախագիծը

14:42 • 16.03.15

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երեկ հանրությանն է ներկայացրել իր վերլուծական թոք-շոուն, որը կոչվում է «20։30»։ Այն եթեր է հեռարձակվում GDS հեռուստաալիքով, գրում է newsgeorgia.ru-ն։

 

Ինչպես նշել է Իվանիշվիլին՝ հեռուստանախագծի նպատակն է վերլուծել ընթացիկ գործընթացները և նոր վերլուծաբաններին մեդիահարթակներ տրամադրել։

 

«Մեդիաոլորտում կհայտնվեն շատ երիտասարդ վերլուծաբաններ։ Եվ դրա համար ժամանակ կպահանջվի։ Մեկն արագ է հասունանում, մյուսը՝ ավելի ուշ, սակայն փաստ է, որ մենք մեր ԶԼՄ-ներին կապահովենք նոր վերլուծաբաններով։ Նրանք կլինեն 10-ը, 20-ը կամ 30-ը, և դա օգտակար կլինի հանրության համար»,- ասել է Իվանիշվիլին։