Լոս Անջելեսում մարաթոնի ընթացքում շոգից 185 մարդ է տուժել (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացած մարաթոնի ընթացքում շոգից 185 մարդ է տուժել, գրում է segodnya.ua-ն։
Մարաթոնի ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 33 աստիճան։ Հոսպիտալացվել է 36 մարդ։
Ընդհանուր առմամբ, ամենամյա վազքին մասնակցել է 22.846 մարդ, ընդ որում՝ ավելի քան 500 մասնակից ստիպված է եղել դուրս գալ վազքուղուց։
Տղամարդկանց շրջանում մարաթոնի հաղթող է ճանաչվել քենիացի Դենիել Լիմոն՝ հեռավորությունը հաղթահարելով 2 ժամ 10 րոպեում։ Կանանց շրջանում վերջնագծին առաջինն է հասել քենիացի Օլգա Կիմայոն՝ 42.2 կմ-ը հաղթահարելով 2 ժամ 34 րոպե 10 վայրկյանում։
Լոսանջելեսյան մարաթոնն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1986-ից։ Մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։

















