Մեքսիկայում ձերբակալված 13-ամյա տղայի մոտ ինքնաձիգ ու մարիխուանա է հայտնաբերվել

10:52 • 16.03.15

Մեքսիկայի Նուևո-Լեոն նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 13-ամյա տղայի, որը զինված է եղել Կալաշնիկով ինքնաձիգով, ատրճանակով, փամփուշտներով, ինչպես նաև մարիխուանա է ունեցել:

 

«Զենքը քննել են փորձագետները, այն իրականացված որևէ հանցագործության հետ կապ չի ունեցել»,-հաղորդել է փաստաբան Խավիեր Ֆլորեսը:

 

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածը տեղի հանցավոր խմբավորումներից մեկի անդամ է, որը մասնակցել է մի շարք սպանությունների:

 

Փաստաբանի խոսքով՝ տղային ազատ են արձակել, նրան մեղադրանք է առաջադրվել՝ զենք ու թմրանյութ պահելու համար: