Հայտնի է Պուտին- Լուկաշենկո- Նազարբաև հանդիպման օրը

11:24 • 16.03.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ կկայանա մարտի 20-ին Աստանայում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաևը, գրում է gazeta.ru-ն:

 

«Հանդիպումը կկայանա մարտի 20-ին Աստանայում: Այսօրվա դրությամբ ռուսական և բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- հայտարարել է Աբաևը:

 

Նա նաև հստակեցրել է, որ ավելի վաղ նախագահների հանդիպումը հետաձգվել է՝ «երեք երկրների առաջնորդների խիտ ժամանակացույցի» պատճառով:

 

Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպումը նախատեսված էր անցկացնել մարտի 12-13-ին: