Չինացին 83.000 դոլար փոխհատուցում կստանա պանդայի հարձակման պատճառով

09:39 • 16.03.15

Չինաստանի Գանսյու նահանգի բնակիչներից մեկը տեղի իշխանություններից 83.000 դոլար փոխհատուցում կստանա` վայրի պանդայի հարձակման պատճառով:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, անցած տարվա մարտին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տղամարդուն արել են բավական լուրջ, 7 ժամ տևողությամբ վիրահատություն:

 

Դրանից հետո տուժածի որդին դատական հայց է ներկայացրել տեղի իշխանությունների ու 100-ից ավելի վայրի պանդայի տուն հանդիսացող արգելոցի տնօրինության դեմ:

 

Տուժածի փաստաբանի խոսքով՝ բանակցություններից հետո իշխանությունները համաձայնել են 83.000 դոլար փոխհատուցում վճարել: