Ոստիկանը ընկերների հետ մթերային խանութ է թալանել. քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

11:55 • 16.03.15

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:


Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։


Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի մարտի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը, նախնական համաձայնության գալով իր երկու ընկերների հետ, պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել մթերային խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի՝ շուրջ 1 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:


Ոստիկանության աշխատակից Գուրգեն Մ.-ն, Գեղամ Ն.-ն և Արսեն Բ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:


Նախաքննությունը շարունակվում է: