Պուտինը Պետերբուրգում կընդունի Ղրղզստանի նախագահին

09:54 • 16.03.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, սա 2015-ի սկզբից ի վեր նախագահների երկրորդ հանդիպումն է լինելու:

 

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների օրակարգում ռուս-ղրղզական բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերն են՝  առևտրային-ներդրումային, հումանիտար-մշակութային, ինչպես նաև էներգետիկ ոլորտներում:



«Նախատեսվում է կարծիքների փոխանակում Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցի շուրջ»,- նշել են Կրեմլում: