Պուտինը հրաման է տվել մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմն ու մի շարք ստորաբաժանումներ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել ամբողջական մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմն ու Արևմտյան ռազմական շրջանի և Օդադեսանտային զորքերի առանձին միավորումներ՝ անսպասելի ստուգման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է gazeta.ru-ն:
Նա հստակեցրել է, որ անսպասելի ստուգմանն է ներգրավվել 38 հազար զինծառայող, 3,36 հազար միավոր ռազմական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ և ուղղաթիռ:










