Ղրղզստանի նախագահ. Պուտինը ոչ միայն քայլում է, այլև՝ վարում

16:26 • 16.03.15

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վատ ինքնազգացողության մասին հաղորդագրությունները, գրում է gazeta.ru-ն:

 

«Ռուսաստանի նախագահը ոչ միայն քայլում է, այլև՝ վարում»,- հայտարարել է Աթամբաևը:

 

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում սկսվել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:

 

«Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ տարածքով ման էր տալիս մեքենայով, հենց ինքն էլ նստած էր ղեկին: Դա ասում եմ, որ բամբասանքներ չլինեն… Ինչպես ասում են ռուսերենով՝ թող հույս չունենան (Не дождутся)»,- ընդգծել է Ղրղզստանի նախագահը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն իր առողջական խնդիրների մասին, հայտարարել է, որ «առանց բամբասանքների ձանձրալի կլիներ»: