Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի. Է. Շարմազանովը՝ լիտվացի պատգամավորներին

17:20 • 16.03.15

Այսօր Լիտվայի խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանականների հետ:


Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի  և մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման  գործընթացին:


«Թե՛ Հայաստանի Հանրապետությունը,  թե՛ Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ պայքար է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար: Բոլորս պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»,–ասել է նա։