Քսենիա Սոբչակը լքել է Ռուսաստանը հատուկ ծառայությունների խորհրդով. Коммерсантъ

08:46 • 16.03.15

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի և L`Officiel ամսագրի նոր գլխավոր խմբագիր Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով որոշել է ժամանակավորապես լքել Ռուսաստանը, գրում է «Коммерсантъ» թերթը։

 

Իր որոշման մասին նա հայտնել է ուրբաթ՝ ամսագրի նոր համարի թողարկմանը նվիրված երեկոյի ժամանակ։ Սոբչակի մտերիմները նշել են, որ մեկնելու պլանները նրա մոտ առաջացել են «հատուկ ծառայությունների խորհրդով»։

 

«Ազգերի թատրոնում «Ամուսնություն» ներկայացման պրեմիերան հետաձգել չէի կարող, ինչպես և չէի կարող հետաձգել այս ընթրիքը, սակայն վաղն իսկ կլքեմ Ռուսաստանը որոշ ժամանակով»,- ասել է Սոբչակը։

 

Անհանգստության պատճառը դարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո ԶԼՄ-ներում հայտնված «գնդակահարությունների ցուցակը»։ Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։