Սոբչակը չափազանցված է համարել արտագաղթի մասին լուրերը

13:00 • 16.03.15

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը չափազանցված է համարել հաղորդագրություններն այն մասին, թե նա հեռանում է Ռուսաստանից: Այդ մասին նա գրել է Twitter-ում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Պաշտոնական. ընկերներս փոքր-ինչ չափազանցրել են արտագաղթի հետ կապված լուրերը, L’Officiel-ի ընթրիքն իսկապես լավն էր և լավ գինով»,- գրել է Սոբչակը:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սոբչակը հեռացել է Ռուսաստանից՝ հատուկ ծառայությունների խորհրդով:  «Коммерсантъ» թերթը գրել էր, որ նա իր որոշման մասին հայտնել է ուրբաթ՝ L`Officiel ամսագրի նոր համարի թողարկմանը նվիրված երեկոյի ժամանակ։