Սիրիայում սպանվել է Ասադի ազգականը. Al Arabiya

12:31 • 16.03.15

Սիրիայում սպանվել է նախագահի ազգականը. նա սպանվել է չբացահայտված հանգամանքներում, տեղեկացնում է Al Arabiya հեռուստաընկերության կայքը:

 

Համաձայն վկայությունների՝ Մուհամմեդ Թաուֆիք ալ-Ասադը մահացել է մարտի ընթացքում ստացած վնասվածքից: Այլ տվյալներով՝ նա մահացել է հարձակման հետևանքով:

 

Միջադեպը տեղի է ունեցել Լաթաքիա նահանգում: Ի դեպ, Al Arabiya-ն նախագահ Բաշար ալ-Ասադի ազգականին անվանում է զենքի մաքսանենգությամբ զբաղվող «մաֆիոզ»: