Մեր հակառակորդը ապօրինությունն է, որը չի կարելի թերագնահատել. Արտակ Զեյնալյան

22:47 • 16.03.15

Մեր հակառակորդն  ապօրինությունն է, և չի կարելի թերագնահատել այդ հակառակորդի ուժերը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապշտպան Արտակ Զեյնալյանը։

 

«Այդ ապօրինության, իշխանությունը զավթելու, ընտրությունները կեղծելու դեմ մշտապես  փոփոխություններ արվում են, բայց միևնույն է՝ դրանք շարունակ դիմադրում են, և արդյունքում նույն ընտրական ոլորտում ինչ դրական փոփոխություն էլ արած լինենք, դրա հանրագումարն դեռևս զրո է»,-ասաց նա, սակայն հավելեց, թե դա չի նշանակում, որ ոչինչ չպետք է արվի։

 

«Բոլոր ջանքերը պետք է գործադրենք, չի կարելի  չօգտագործել ցանկացած պլատֆորմի գործիքն ու հնարավորությունները»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է այս օրերին Երևանում անցկացվող Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներին, ապա Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքն էլ բավարաված չէ, բայց չի էլ կարող ասել, որ բացարձակ արդյու նք չկա։

 

«Սրան ընդհանուր փոխկապակցված շղթայի օղակներ են, որոնք արդյունքներ տալիս են, իրենց արձագանքն ունենում են և հող են նախապատրաստում այն ոլորտներում, որ ինչ-որ փոփոխություններ լինեն»,-ասաց նա։