Ավստրալացի բռնցքամարտիկ Բրեյդոն Սմիթը մահացել է ֆիլիպինցու հետ մարտից հետո
09:59 • 17.03.15
Ավստրալացի բռնցքամարտիկ Բրեյդոն Սմիթը մահացել է ֆիլիպինցի Ջոն Մորալդեի հետ մարտից 2 օր անց, գրում է Интерфакс-ը:
Սմիթը գտնվել է կոմայի մեջ Բրիսբենի հիվանդանոցում: Պատճառը դեռևս հայտնի չէ:
Բռնցքամարտիկը պարտություն է կրել մենամարտի ժամանակ` դատավորների միաձայն որոշմամբ: Մարտից 90 րոպե անց նա ընկել է կոմայի մեջ: Նա 23 տարեկան էր:
Placeholder










