Լեհաստանի նախագահն Ուկրաինայի պատճառով հրաժարվել է մասնակցել Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, գրում է newsru.com-ը:
Կոմորովսկին հայտարարել է իր որոշման մասին տեղի հեռուստաընկերության եթերում: «Հնարավոր չէ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում մասնակցել տոնակատարությունների»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այնուհետև պարզ էր դարձել, որ նա Մոսկվա կայցելի մայիսի 10-ին:










