Մյանմայում 3 տղամարդու ազատազրկել են 2 տարով՝ Բուդդայի պատկերով բար գովազդելու համար. Bloomberg

14:37 • 17.03.15

Մյանմայի Յանգոն քաղաքի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել երեք տղամարդու, ներառյալ՝ Նոր Զելանդիայի 1 քաղաքացու, ովքեր անարգել են երկրում սուրբ խորհրդանիշ Բուդդայի պատկերը՝ իրենց բարը գովազդելու համար, գրում է Bloomberg-ը:

 

Նրանք դեկտեմբեր ամսին Facebook սոցիալական ցանցում տեղադրել էին իրենց VGastro բարի գովազդային լուսանկարը, որտեղ պատկերված էր Բուդդան՝ ականջակալներով:

 

Նորզելանդացի Ֆիլ Բլաքվուդին և մյանմացի Հտուն Տհու Ռեյնին և Հտուտ Կո Կո Լվինին մեղավոր են ճանաչել կրոնական զգացմունքները վիրավորելու համար:

 

Մյանման պետություն է Հարավարևելյան Ասիայում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը բուդդիզմ է դավանում իսկ Բուդդայի պատկերը համարվում է սրբություն:


The Buddha images that landed Kiwi bar manager Philip Blackwood in hot water with the Burmese.