Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում. լիտվացի պատգամավորը՝ Է. Շարմազանովին

10:58 • 17.03.15

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում  մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել  Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար  Դալիա Կոուդիտեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ-ի լրատվական ծառայությունը։


Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: Դալիա Կոուդիտեի խոսքով ՝ քաղաքական գործիչները պետք է ամենօրյա պայքար մղեն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ։ Նա անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների վարքագիծը։ Դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Դալիա Կոուդիտեն ասել է. «Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում»: