Արարատի մարզում ձկնաբուծարանի աշխատողները կարմրախայտ են յուրացրել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, Սիս գյուղից բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Սմբատ Ն.-ին և 1987 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք աշխատելով նշված գյուղում գտնվող ձկնաբուծարանում՝ հունվար ամսվա ընթացքում, առանց ընկերության տնօրենի գիտության, յուրացրել են 40 կգ կարմրախայտ և 60 կգ ձկան կեր, որը վաճառել են 1989 թ. ծնված Զորի Ա.-ին:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:










