Արքայազն Հարին հեռանում է բրիտանական բանակից

09:20 • 17.03.15

2015 թվականի հունիսին արքայազն Հարին կլքի Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի շարքերը: Այդ մասին հայտնել էր The Guardian բրիտանական թերթը, իսկ այնուհետ այդ տեղեկատվությունը հաստատել էր Քենսինգթոնի պալատը:

 

Մինչ հեռանալը՝ մնացած ամիսներն արքայազնը կանցկացնի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գործուղման մեջ: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի շարքերում Հարին ծառայել է տասը տարի:

 

Նա եղել է Apache ռազմական ուղղաթիռի օդաչու: Արքայազն Հարին երկու անգամ գործուղվել է Աֆղանստան, որտեղ, իր խոսքով, պարբերաբար հիվանդանոցներ է տեղափոխել վիրավոր զինվորներին և տեղի բնակիչներին:

 

30-ամյա արքայազնը, ով բանակում հայտնի է որպես կապիտան Ուելս, բանակից հեռանալուց հետո կզբաղվի բարեգործական գործունեությամբ:

 

Նա, մասնավորապես, կմասնակցի Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած հատվածներում մարդասիրական առաքելություններին: