IKEA-ն արգելել է պահմտոցի խաղալ իր խանութներում

10:12 • 17.03.15

Շվեդական IKEA ընկերությունն արգելել է պահմտոցի խաղալ իր խանութներում՝ իմանալով մասշտաբային խաղ կազմակերպելու Նիդեռլանդների բնակիչների մտադրության մասին, գրում է gazeta.ru-ն:

 

«Դա դժվար է վերահսկել: Մենք պետք է վստահ լինենք, որ մարդիկ մեր խանութներում անվտանգության մեջ են, բայց դա դժվար է անել, եթե մենք անգամ չգիտենք՝ որտեղ են նրանք»,- հայտարարել է IKEA Group-ի մամուլի քարտուղար Մարտինա Սմեդբերգը:

 

Պահմտոցի խաղի մասնակիցների ստեղծած Facebook-յան խմբում գրանցվել է ավելի քան 32 հազար բնակիչ Էյնդհովենից, 19 հազար՝ Ամստերդամից և 12 հազար՝ Ուտրեխտից: 2014 թվականին Բելգիայում հարյուրավոր այցելուներ մասնակցել են նման մի նախաձեռնության, որի համար ընկերությունը թույլտվություն է տրամադրել: