Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

10:32 • 17.03.15

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են, գրում է gazeta.ru-ն:

 

AFP գործակալության տվյալներով՝ ավելի քան 5,8 միլիոն ընտրող կկարողանա քվեարկել ողջ երկրում գտնվող ավելի քան 10 հազար ընտրատեղամասերում:

 

Ավելի վաղ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել էր, որ պաշտոնի պահպանման դեպքում թույլ չի տա Պաղեստինին դառնալ անկախ պետություն: