Lufthansa-ի օդաչուները մարտի 18-ին գործադուլ կանեն

08:39 • 17.03.15

Գերմանիայի օդաչուների արհմիությունը երկուշաբթի հայտարարել է մարտի 18-ին գործադուլ անցկացնելու մասին, գրում է gazeta.ru-ն:

 

Այդկերպ Lufthansa ավիաընկերության աշխատակիցները ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել աշխատանքային պայմանների վերաբերյալ, մասնավորապես՝ երիտասարդ օդաչուների համար:

 

Գործադուլը կանդրադառնա փոքր և միջին հեռավորության թռիչքներին: Lufthansa-ի դուստր ձեռնարկությունների՝ Germanwings-ի և Eurowings-ի չվերթներին բողոքի ակցիան չի վերաբերի: