Միլիարդատեր Ռոբերտ Դերսթին պաշտոնապես սպանության մեղադրանք է ներկայացվել

08:51 • 17.03.15

Իր մեղքը խոստովանած միլիարդատեր Ռոբերտ Դերսթը պաշտոնապես մեղադրվել է առաջին կարգի սպանության համար, գրում է gazeta.ru-ն:

 

Սեփական խոստովանությունների համաձայն՝ 2000 թվականին Դերսթը սպանել է իր ընկերուհուն՝ գրող Սյուզան Բերմանին: Դա տեղի է ունեցել Սուրբ Ծննդից երկու օր առաջ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դերսթը ձերբակալվել է մարտի 15-ին, այն բանից հետո, երբ HBO հեռուստաալիքի վավերագրական ֆիլմում խոստովանել է, որ սպանություն է կատարել՝ հավանաբար, մոռանալով, որ իր վրա բարձրախոս է ամրացված նկարահանումների ժամանակ։