Մոսկվայում 4 մարդ արգելափակված է մնացել ատրակցիոնում (տեսանյութ)
Մոսկվայի զվարճանքի այգիներից մեկում տեղի է ունեցել արտակարգ դեպք. չորս մարդ արգելափակված է մնացել «մահացու օղակ» կոչվող ատրակցիոնում:
Հետաքրքրական է, որ սարքի աշխատանքը խափանվել է հենց այն պահին, երբ մարդիկ գլխով դեպի ներքև են կախված եղել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, «մահացու օղակի» թակարդում հայտնվածներին օգնության են հասել փրկարարները:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, ուստի բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջացել:
Տեսանյութը դիտել՝ այստեղ։










